Միացյալ Նահանգները և Իրանը կարող են ավարտին հասցնել փոխըմբռնման հուշագրի շուրջ բանակցությունները հաջորդ շաբաթ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ մենք խոսում ենք հաջորդ շաբաթվա մասին», – ասել է նա ABC News-ի հետ հեռախոսազրույցում՝ հարցին, թե երբ կհամաձայնեցվի փաստաթուղթը։
Ամերիկացի առաջնորդը, սակայն, հավելել է, որ ինքը չի համաձայնել փաստաթղթի նախորդ տարբերակին, քանի որ սպասում է հուշագրում «մի քանի այլ կետերի» ներառմանը։