ԱՄՆ նախագահը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է.
«Ես դեռևս համաձայնություն չեմ տվել Իրանի հետ գործարքին, և ինձ անհրաժեշտ է վերջնականապես համաձայնեցնել ևս մի քանի կետեր»։
«Ես խնդրել եմ Նեթանյահուին չիրականացնել լայնածավալ հարված Բեյրութի դեմ»։
Նշենք, որ երեկ Իրանը հայտարարել է, որ դադարեցնում է բանակցությունները՝ Իսրայելի կողմից հրադադարը խախտելու համար: Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ: