Իրավապահները խուզարկում են Արմավիրի ավելի քան 20 հասցե – armeniatoday.am

Այսօր՝ հունիսի 2-ի վաղ առավոտյան, Արմավիրի մարզում ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն լայնամասշտաբ խուզարկություններ են սկսել, տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ըստ Սարգսյանի՝ երկու տասնյակից ավելի հասցեում Քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները խուզարկություններ են իրականացնում։ Նա այլ մանրամասներ չհաղորդեց, սակայն որոշ տեղեկություններով իրավապահները զենք-զինամթերք են փնտրում։

Leave a Comment