
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով` ԱՄՆ-ը «հաջորդ շաբաթվա ընթացքում» կհասնի Իրանի հետ համաձայնության՝ հրադադարի ռեժիմի երկարաձգման եւ Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնման վերաբերյալ։
ABC News-ի հարցին, թե երբ կավարտվի եւ կհամաձայնեցվի փոխըմբռնման հուշագիրը, որի շուրջ բանակցություններ են ընթանում, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ խոսքը հաջորդ շաբաթվա մասին է»։
ԱՄՆ նախագահը նշել է, որ հուշագիրը հաստատելուց առաջ իրեն անհրաժեշտ է «եւս մի քանի առավելություն ստանալ»՝ հավելելով, որ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը կարող է լինել «նույնիսկ ավելի լավը, քան` ռազմական հաղթանակը»։
«Սա նրանց համար հեշտ խնդիր չէ։ Իրականում դա հեշտ չէ նաեւ մեր տեսանկյունից։ Բայց մենք ստանում ենք այն, ինչ մեզ անհրաժեշտ է»,- ասել է Թրամփը։