ՌԴ-ն գիշերը զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային. զոհվել է առնվազն 10 մարդ

Երեքշաբթի գիշերը ռուսական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածները ցնցել են Ուկրաինայի մի քանի շրջաններ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ, իսկ տասնյակները վիրավորվել են։ Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

«Հայտնի է, որ մայրաքաղաքում մահացել է տասը մարդ, իսկ 58-ը՝ վիրավորվել», – սոցիալական ցանցերում գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոյի խոսքով՝ Ռուսաստանը հարձակվել է բալիստիկ հրթիռներով։

Leave a Comment