Կանադայի տեխնիկական անկման մեջ գտնվելու մասին հաղորդագրությունների ֆոնին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին առաջ է քաշել այն 51-րդ նահանգը դարձնելու գաղափարը։
«51-րդ նահանգը», – գրել է ամերիկացի առաջնորդը TruthSocial սոցիալական ցանցում՝ հղում անելով Bloomberg-ի հոդվածին, որը վերաբերում էր երկրի՝ 2020 թվականի համավարակից ի վեր առաջին իրական ՀՆԱ-ի անկմանը։
Թրամփը նախկինում սպառնացել էր Կանադան դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը՝ առևտրային վեճերի ֆոնին։ Վարչապետ Մարկ Քարնին ի պատասխան հայտարարել է, որ իր երկիրը «չի վաճառվում»։
Նույնիսկ երկու առաջնորդների միջև բանակցությունների ժամանակ Թրամփը կոչ էր արել կանադացի առաջնորդներին «երբեք մի՛ ասա երբեք»։ Թրամփը նաև բազմիցս որպես 51-րդ նահանգ առաջադրել է Գրենլանդիան և Վենեսուելան։