
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը միտված է գյուղատնտեսության և հարակից ոլորտներում մրցունակ, ժամանակակից և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի զարգացմանը։
Ծրագիրը նպաստում է կրթության և գործատուների միջև համագործակցության ամրապնդմանը, գյուղատնտեսական մասնագիտությունների արդիականացմանը և երիտասարդների գործնական կարողությունների զարգացմանը։ Դուալ կրթության ներդրման շնորհիվ ուսանողները հնարավորություն են ստանում սովորել անմիջապես արտադրության մեջ, ձեռք բերել աշխատանքային փորձ և դառնալ ավելի մրցունակ մասնագետներ։


Արդեն իսկ արձանագրվել են ծրագրի առաջին նշանակալի արդյունքները․ ապրիլ ամսին ծրագիրն ունեցել է առաջին շրջանավարտները «Անասնաբուժություն» և «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտություններով։


Ինչպե՞ս է փոխվում գյուղատնտեսական կրթությունը Հայաստանում, ի՞նչ դեր ունեն գործատուները և ի՞նչ հնարավորություններ են ստեղծվում երիտասարդների համար։
«Դպրության» տաղավարում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհդատու Լիլիթ Բեգլարյանը, ՀԱԱՀ–ի Ա․Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանն ու «ԷԼՈԼԱ» ՓԲԸ տնօրեն Հարություն Ծատրյանն են։