
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Բենիամին Նեթանյահուին անվանել է խելագար և նրան մեղադրել երախտամոռության մեջ՝ Լիբանանին հասցված հարվածների պատճառով։
Այդ մասին Axios-ին հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյա և զրույցին ծանոթ մեկ աղբյուր։
«Եթե ես չլինեի, դու հիմա բանտում կլինեիր։ Ես փրկում եմ քո կաշին։ Հիմա բոլորն ատում են քեզ»,- Axios-ի փոխանցմամբ՝ ասել է Դոնալդ Թրամփը։
Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Թրամփը կատաղած բղավում էր. «Գորղի տարած, ի՞նչ ես անում»։
Դոնալդ Թրամփը մտավախություն ունի, որ Բենիամին Նեթանյահուի գործողությունները կարող են տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունները։
Հեռախոսազրույցից հետո Թրամփը Truth Social-ում գրել է, որ բանակցությունները շարունակվում են։ Axios-ի տվյալներով՝ զրույցից հետո Իսրայելը հրաժարվել է Բեյրութն ռմբակոծելու ծրագրերից։
Տես նաեւ` Թրամփը հայտարարել է Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին