NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա

NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա

NASA-ն մտադիր է ակտիվորեն կիրառել AI տեխնոլոգիաներ և ինքնավար դրոններ՝ Լուսնի վրա մշտական բազա ստեղծելու ծրագրի շրջանակում։ Արհեստական բանականությունը կարող է առանցքային դեր խաղալ Լուսնի մակերևույթի ուսումնասիրության գործում։ Մասնավորապես, դրոնները կկարողանան հետազոտել տարածքները, վերլուծել ռելիեֆը և հայտնաբերել վայրէջքի համար ամենահարմար վայրերը, իսկ AI-ը կօգնի արագ մշակել և գնահատել ստացված տվյալները։

Նախագիծը դեռևս նախնական փուլում է, և մասնագետները ներկայումս աշխատում են անհրաժեշտ համակարգերի մշակման ու դրանց հնարավորությունների սահմանման վրա։ NASA-ն դեռ մարտին հայտարարել էր, որ պատրաստվում է փուլային տարբերակով ստեղծել մշտական լուսնային բազա։  Առաջին փուլում Լուսին պետք է տեղափոխվեն տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև ստեղծվեն էներգետիկ, գիտական և կապի հիմնական ենթակառուցվածքները։ Եթե ծրագիրը հաջողությամբ իրականացվի, ապա AI-ով կառավարվող դրոնները կարող են դառնալ Լուսնի ապագա «հետախույզները»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment