Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման վրա, հայտարարել է գերատեսչությունը։
«2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանվեն Հայաստանի Հանրապետությունից ծագող և առաքվող կորիզավոր մրգերի (ԵԱՏՄ ԱԱ 0809 կոդից՝ բալ, ծիրան, սալորաչիր, դեղձ և նեկտարին) և թարմ խաղողի (ԵԱՏՄ ԱԱ 0806 կոդից) ներմուծման, ինչպես նաև այդ ապրանքների ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան ալգորիթմի մշակումը», – ասվում է հայտարարության մեջ։
