ԵԱՏՄ-ն տնտեսական ձգողականության կարևոր կենտրոն է. ՌԴ ԱԳ փոխնախարար

ԵԱՏՄ-ն տնտեսական ձգողականության կարևոր կենտրոն է: Այս մասին ԵԱՏՄ օրվա առթիվ RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

«Ուզում եմ ասել, որ դրա հիմքում բոլոր նրանց լսելու և հասկանալու պատրաստակամությունն է, ովքեր պատժամիջոցների սպառնալիքների, երկրորդային ճնշումների և անհեթեթ մաքսատուրքերի փոխարեն նախընտրում են փոխադարձ հարգանքն ու հավասար երկխոսությունը։ Սա մեր հարաբերությունների հիմքն է»,– նշել է նա։

Նրա խոսքով՝ այս մոտեցումը համապատասխանում է ժամանակակից աշխարհի իրողություններին և թույլ է տալիս միավորմանը ընդլայնել գործընկերների շրջանակը։

«Ներկայումս մենք սկսել ենք Հնդկաստանի հետ հատուկ առևտրային ռեժիմի շուրջ բանակցային գործընթացը։ Բացի այդ, շատ լրջորեն ուսումնասիրում ենք Թունիսի հետ նմանատիպ համաձայնագիր կնքելու հնարավորությունը»,– ընդգծել է Պանկինը։

ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագրեր ունի Վիետնամի, Սերբիայի և Իրանի հետ։ Ակնկալվում է նաև Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ Նմանատիպ փաստաթղթերը ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ ներկայումս գտնվում են վավերացման փուլում։

Leave a Comment