
ԻՔՄ ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Անկախ դիտորդ» դաշինքը ՌԴ–ից Հայաստան եկող ընտրողներին առերևույթ նյութապես շահագռգռելու համար հանցագործության մասին հաղորդում է տվել Միքայել Բադալյանի գործողությունների վերաբերյալ։
Հաղորդման համար հիմք է «Ateo Breaking» տելեգրամ ալիքի հրապարակումը և Բադալյանի դե–ֆակտո ինքնախոստովանությունը։
«Ateo Breaking» տելեգրամ ալիքի հրապարակած հետաքննության համաձայն Բադալյանի կազմակերպած ընտրողները Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին»։
Աղբյուրը` Դանիել Իոաննիսյան