Ոչ թե Բաքուն, Մոսկվան, Վաշինգտոնը, այլ Հրազդանը, Կապանը, Չարենցավանն ու Երևանը պետք է լինեն մեր ընտրությունները որոշողները: Այդ մասին հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:
«Ես եղել եմ ոչ նախկին, ոչ ներկա, ոչ մի արտաքին ուժի հետ կապ չունենք, ոչ մի արտաքին ուժի հետ պայմանավորվածություններ չունեմ, կաշկանդվածություն չունեմ: Մենք համարում ենք, որ պետք է ոչ թե արտաքին ուժերը որոշեն, պիտի որոշի Հրազդանը, Չարենցավանը, Երևանը, Կապանը, Մեղրին, Գավառը, Լոռին, մենք պիտի լինենք որոշողները, ոչ թե թողենք ուրիշները մեր փոխարեն որոշեն»,– նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: