«Անկախ դիտորդ» դաշինքը ՌԴ–ից Հայաստան եկող ընտրողներին առերևույթ նյութապես շահագռգռելու համար հանցագործության մասին հաղորդում է տվել Միքայել Բադալյանի գործողությունների վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը.
«Հաղորդման համար հիմք է «Ateo Breaking» տելեգրամ ալիքի հրապարակումը և Բադալյանի դե–ֆակտո ինքնախոստովանությունը։
«Ateo Breaking» տելեգրամ ալիքի հրապարակած հետաքննության համաձայն Բադալյանի կազմակերպած ընտրողները Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին»,– մանրամասել է Դանիել Իոաննիսյանը։