
«Google Türkiye»-ն պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (TFF) հետ մեկ տարի ժամկետով ռազմավարական համագործակցության պայմանագիր կնքելու մասին, որի շրջանակներում Google Gemini արհեստական բանականության (AI) համակարգը դարձել է թուրքական ֆուտբոլային ակումբների պաշտոնական հովանավորը։
Այս գործընկերության նպատակն է Gemini-ի բազմամոդել հնարավորությունների միջոցով թվայնացնել և նոր մակարդակի բարձրացնել երկրպագուների փորձառությունը թե՛ Թուրքիայում, թե՛ ամբողջ աշխարհում:
Վերջիններս Gemini-ի միջոցով կկարողանան ձևավորել պաստառներ և պատկերներ՝ հաջակցություն իրենց հավաքականի, ինչպես նաև ստեղծել յուրահատուկ վանկարկումներ ու լոզունգներ: Նշվում է նաև, որ օգտատերերը կկարողանան «Gemini»-ի հետ քննարկել ֆուտբոլային բարդ կանոնները, վերլուծել թիմերի խաղային տվյալներն ու հանդիպումների վիճակագրությունը: