ԵԱՏՄ երկրները պետք է մինչև դեկտեմբեր Հայաստանի հարցով որոշում կայացնեն. Պեսկով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները պետք է մինչև դեկտեմբեր քննարկեն միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված բոլոր հարցերը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների առաջնորդների հայտարարությունը ենթադրում է, որ ոլորտային կառույցները պետք է պետությունների ղեկավարներին զեկուցեն այս հարցի վերաբերյալ իրենց եզրակացությունների մասին։

Հայաստանում ընտրություններին ընդառաջ ռուսական կառավարական շրջանակներիցհաճախակիացել են Հայաստանին ուղղված հայտարարությունները՝ կողմնորոշվել իր աշխարհաքաղաքական ընտրության հարցում։ ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները մայիսի 29-ի համատեղ հայտարարությամբ հորդորել էին https://armeniatoday.am/hy/economics/1080736/  ՀՀ-ում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել։ Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է https://armeniatoday.am/hy/politics/1081587/ , որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև հնարավոր ընտրության հարցում որոշումը պետք է ընդունի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։ Նրա խոսքով՝ մինչև Հայաստանը պաշտոնապես չդիմի Եվրամիությանն անդամակցելու կամ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար, նման հանրաքվե անցկացնելն անտրամաբանական է։

Leave a Comment