Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացը՝ Լիբանանի տարածքին Իսրայելի հասցրած հարվածների պատճառով, հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ իրանական կողմը «կասեցնում է միջնորդի միջոցով ընթացող բանակցությունները և հաղորդագրությունների փոխանակումը (ԱՄՆ ներկայացուցիչների հետ)»՝ կապված Լիբանանի նկատմամբ Իսրայելի «շարունակվող հանցագործությունների» հետ։
Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Ապրիլի կեսերին, ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում կայացել էին Իսրայելի և Լիբանանի դեսպանների նախնական խորհրդակցությունները, որոնք վերջին 30 տարվա ընթացքում երկու երկրների ներկայացուցիչների առաջին ուղիղ բանակցություններն էին՝ ուղղված հակամարտության կարգավորման քայլերի քննարկմանը։
