«Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ. Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ։ Ձերբակալվել է 8 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասացին կոմիտեից։
