«Ազատագրական շարժման» անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանի և երկրորդ կողմի հաղորդումների հիման վրա Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ, Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ Հոխիկյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներկայացուցիչներն իր Նորակերտում գտնվող տան վրա են հարձակվել ու բռնության ենթարկել իրեն։
Ավդալյանը հստակեցրել է, որ հանցանքի մասին 2 հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, հոգեկան և ֆիզիկական ներգործության հատկանիշներով (ՔՕ 297, 194 և 195 հոդվածների հատկանիշներով): Նա նշել է, որ կատարվում է նախաքննության՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հոխիկյանը նախկինում ակտիվորեն ներգրավված էր ընդդիմադիր շարժումներում, «5165 շարժման» անդամ էր, իսկ հետագայում՝ «Ազատագրական շարժման» հիմնադիր անդամներից մեկը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դաիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հոխիկյանը այդ անձանց հեռանալուց հետո է հայտտնաբերել, որ տան արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։
