Զբոսաշրջության կոմիտեի փոխանցմամբ՝ տևական դադարից հետո «Ամբերդ» պատմամշակութային հնավայր տանող ավտոճանապարհն այժմ բաց է երթևեկության համար։
Հունիսի 2-ից սկսած հնավայրը վերստին սպասում է զբոսաշրջիկներին, որոնք կարող են այցելել սահմանված ժամերին՝ երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10։00–20։00-ն, իսկ երկուշաբթի օրերին՝ 10։00–19։00-ն։ Հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի կոթողներից համարվող Ամբերդը պահպանում է իր դիրքը որպես հանրապետության առավել հանրաճանաչ տուրիստական վայրերից մեկը, որն ամեն տարի ընդունում է մոտավորապես 25–30 հազար զբոսաշրջիկի։