Միասին կկառուցենք ավելի անվտանգ ապագա ձեր տարածաշրջանում. Թրամփը՝ Ալիևին

Միասին կկառուցենք ավելի անվտանգ ապագա ձեր տարածաշրջանում. Թրամփը՝ Ալիևին

​«Սպիտակ տանը մեր հանդիպումը մեկ քայլ առաջ էր, և մենք հասանք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության»։ Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Baku Energy Week-ին ուղղված նամակում։

​«Ինչպես գիտեք, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական տարրերից մեկն էր։ Իմ վարչակազմն անհամբեր սպասում է հունիսին այս թեմայի շուրջ արդյունավետ քննարկումներին։

​Միասին մենք կխթանենք խաղաղությունը, կամրապնդենք բարգավաճումը և կկառուցենք ավելի անվտանգ ապագա ձեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»,- ասվում է Թրամփի նամակում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment