ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի շարունակել օգտվել ԵԱՏՄ արտոնություններից՝ Ռուսաստանի և միության մյուս երկրների հաշվին գումար վաստակելով, մինչև որ Հայաստանին կհրավիրեն ԵՄ:
Դմիտրի Մեդվեդևի ձևակերպմամբ՝ Փաշինյանը նպատակ ունի շարունակել օգտվել Եվրասիական տնտեսական միության ընձեռած արտոնություններից։ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է, որ Հայաստանի վարչապետը ցանկանում է գումար վաստակել Ռուսաստանի, ինչպես նաև միության անդամ մյուս պետությունների հաշվին, և դա նախատեսում է անել այնքան ժամանակ, մինչև Հայաստանին կհրավիրեն անդամակցել Եվրամիությանը։