Մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն, Հայաստանը ներկայացնող Ջանես Նազարյանը մայիս ամսվա հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ է ճանաչվել, հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
Բուլղարիայում կայացած ԵԱ ժամանակ Նազարյանը 71 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել՝ հաղթելով 37-0 հաշվով։
Առաջնությունը տեղի էր ունեցել մայիսին։
