Ամերիկյան կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային՝ հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները:
«Միացյալ Նահանգները խախտում է հրադադարը, այդ թվում՝ այսօր առավոտյան: Մենք վճռականորեն կձեռնարկենք ցանկացած միջոց, որը կհամարենք անհրաժեշտ՝ Իրանի ազգային պաշտպանությունն ապահովելու համար»,-ասել է նա:
Ավելի վաղ Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկյան ուժերը «ինքնապաշտպանության նպատակով» շաբաթավերջին հարվածել են Գորուկում և Քեշմ կղզում գտնվող իրանական ռադարներին և անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոններին։