Եկել է, ռեկլամ է անում, որ թազա ընտրվի․ Մարիամ Վարդանյան․ Լուսանկար •

Երևանի Արարատյան զանգվածում ՔՊ նախընտրական քարոզարշավի ընթացքում անհետ կորած զինծառայողի ընտանիքի անդամ Արսեն Ղուկասյանի մայրը՝ Մարիամ Վարդանյանը, փորձել է մոտենալ վարչապետին՝ բարձրաձայնելով իր դժգոհությունն ու մտահոգությունները, սակայն ոստիկանները նրան չեն թույլատրել մոտենալ տարածքին։

«Եկել է, ռեկլամ է անում, որ թազա ընտրվի։ Ժողովուրդ, ինքը ոչ մեկին չի սիրում, ոչ մեկի մասին չի մտածում, մենակ իր աթոռն է ուզում։ Չի վայելելու ինքը, երկնային դատաստան է լինելու։ Թողեք ինձ, մի բռնի ինձ, ես վատ եմ զգում»,- ասել է կինը՝ դինելով ներկաներին:

Ժողովուրդ, ինքը ոչ մեկին չի սիրում, ոչ մեկի մասին չի մտածում, մենակ իր աթոռն է ուզում

Leave a Comment