Պակիստանի ԱԳ նախարարը Կալլասի հետ քննարկել է համաշխարհային անվտանգության հարցեր

Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարության ղեկավար Կայա Կալլասի հետ քննարկել է տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը:

«Մենք նաև խորը մտքերի փոխանակում ունեցանք տարածաշրջանային և համաշխարհային հարցերի շուրջ, այդ թվում՝ ԱՄՆ-Իրան հակամարտության, Հարավային Ասիայում, Աֆղանստանում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում անվտանգության իրավիճակի վերաբերյալ», – ասել է նա ԵՄ-Պակիստան ռազմավարական երկխոսության 8-րդ փուլից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Դարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման հարցում Պակիստանի միջնորդական ջանքերին աջակցելու համար և վերահաստատել Իսլամաբադի հանձնառությունը շարունակելու աշխատանքը իրավիճակի համապարփակ և երկարատև լուծում գտնելու ուղղությամբ:

Պակիստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ կողմերը քննարկել են նաև առևտրի, ներդրումների, միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցությունը։ 

Leave a Comment