Ռուսաստանն արգելեց ձկան ներմուծումը Հայաստանից


Միջազգային


Россельхознадзор-ը  Հայաստանի ձկների ստուգումների արդյունքները համարել է անբավարար։ Գործակալությունը պահանջել է, որ Հայաստանը հունիսի 2-ից կասեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի հավաստագրումը։

Մայիսի 21-ից 27-ը ձկան վերամշակման գործարաններում ստուգումներ են անցկացվել, այդ թվում՝ իշխանի ֆերմաներում: Գործարանների 50%-ը հրաժարվել է ստուգում անցնելուց: Միայն երկու գործարան է անցել ստուգումը: Նրանց ապրանքները կներմուծվեն Ռուսաստան՝ անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի ենթարկվելու պայմանով:

«2026 թվականի հունիսի 2-ից սկսած՝ հայկական կողմը պետք է կասեցնի բոլոր հայկական ընկերություններից կենդանի ձկան և ձկնամթերքի արտահանումը», – նշել է ռուսական գործակալությունը մամուլի հաղորդագրության մեջ:


Leave a Comment