Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել. Կրեմլ


Միջազգային


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

«Քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները», – ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի ղեկավարը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։


Leave a Comment