Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: ՀՀ կառավարության հաղորդմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։

«ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։ Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:

Կրեմլից էլ հաղորդում են, որ Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ և, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքները։

Leave a Comment