Հունգարիայի վարչապետը որոշել է փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ՝ նախագահին պաշտոնանկ անելու համար

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը երկուշաբթի օրը հայտարարել է, որ մտադիր է փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ՝ երկրի նախագահին պաշտոնանկ անելու համար, հաղորդում է Bloomberg-ը։

Վարչապետը նշել է, որ ինքը կտեղեկացնի խորհրդարանականներին, թե ինչպես է իր կառավարությունը մտադիր գործել նախագահի հրաժարականն ապահովելու համար։

Իր հերթին, նախագահ Տամաշ Շույոկը կրկին բացառեց կամավոր հրաժարականի հնարավորությունը։

Ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Մադյարը հայտարարել էր, որ Հունգարիայի նախագահը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է հրաժարական տան մինչև մայիսի 31-ը։

Leave a Comment