«Ոտքի վրա» շարքի այս թողարկմանը զրուցել ենք Հայաստանի շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Փորձել ենք պարզել, թե ի՞նչ է առաջարկում քաղաքական այս ուժը երիտասարդներին։
Քննարկված թեմաներն են՝
- կրթական համակարգի կառուցվածքային փոփոխություններ և հանրակրթության ժամկետի կրճատում,
- բարձրագույն կրթության հասանելիություն և անվճար ուսման պայմաններ,
- ակադեմիական քաղաք,
- 1 տարվա պարտադիր զինվորական ծառայության առաջարկ,
- մարզային կյանքի ակտիվացում և երիտասարդական ենթակառուցվածքների զարգացում,
- բնակապահովման և երիտասարդ ընտանիքների համար պետական աջակցության ծրագրեր։
Գուրգեն Սիմոնյանը ներկայացրել է կրթական բարեփոխումների մասին իր պատկերացումները՝ առաջարկելով կրճատել հանրակրթության տևողությունը, վերափոխել բուհական համակարգը և պայմանական անվճար բարձրագույն կրթության մոդել ներդնել՝ հիմնված առաջադիմության վրա։
Խոսել ենք նաև երիտասարդների զբաղվածության, մարզերում ենթակառուցվածքների ու երիտասարդական ակումբների ստեղծման մասին։
Սիմոնյանը կարեւորել է նաև բնակապահովման խնդիրները՝ նշելով, որ անհրաժեշտ է թարմացնել բնակֆոնդը և պետական աջակցության մեխանիզմներով երիտասարդների համար Հայաստանում բնակարան ձեռք բերելու և կայանալու հնարավորություն ստեղծել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter