ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրը աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնել է Պետդեպարտամենտը։
Նրա խոսքով՝ Օրի այցը Ադրբեջան կտևի մինչև հունիսի 3-ը։
Պետդեպարտամենտը չի մանրամասնել այցի նպատակը կամ Ադրբեջանում բանակցությունների ժամանակացույցը։
Ինչպես հաղորդվում է, Բաքվի ամենամյա էներգետիկ շաբաթը կանցկացվի Բաքվում հունիսի 1-ից 3-ը, իսկ Ադրբեջան-ԱՄՆ առաջին տնտեսական երկխոսությունը՝ հունիսի 2-ին։