Երևանում հին տրոլեյբուսներ չեն լինի. պարկը համալրվել է նոր շարժակազմով

Երևանում այսուհետ հին տրոլեյբուսներ չեն շահագործվի, իսկ ամբողջ տրոլեյբուսային պարկը կթարմացվի նոր խմբաքանակով, քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը:

Նրա խոսքով՝ մայրաքաղաք բերված 45 նոր տրոլեյբուսներից 30-ն արդեն իսկ սպասարկում են գծերը, իսկ մնացած 15-ը երթուղի դուրս կգան վաղվանից։ Հին շարժակազմից քաղաքում կմնա միայն մեկ տրոլեյբուս, որը նախատեսվում է վերածել սրճարանի կամ գրադարանի։

Քաղաքապետարանի այսօրվա նիստը վարել է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, քանի որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը գտնվում է արձակուրդում՝ նախընտրական քարոզարշավի պատճառով։


Leave a Comment