
Հարավային Կորեայի Դեջոն քաղաքի պաշտպանական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հինգ մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավոր է։ Այս մասին հաղորդում է Yonhap-ը՝ հղում կատարելով իշխանություններին։
Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատողները մաքրման աշխատանքներ էին կատարում։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել գործարանի առաջին հարկում՝ շարժիչային համակարգերում օգտագործվող վառելիքի բռնկման պատճառով։