Պահանջ՝ Ռուսաստանից․ այսօրվանից հայ ներմուծողները ֆինանսական նոր պարտավորություն կունենան

Ռուսաստանում ուժի մեջ են մտել ԵԱՏՄ-ից ներմուծման նոր կանոնները։ 

Այն ապրանքները, որոնք ներմուծվում են օրինական ճանապարհով, կունենան դրա որակը հաստատող փաստաթղթերի փաթեթ, դա արվում է անորակ ապրանքներից և ապօրինի ներմուծված արտադրանքներից պաշտպանվելու համար, ասել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավար Դմիտրի Գրիգորենկոն «Վեստի»-ին տված հարցազրույցում:

Հունիսի 1-ից Ռուսաստանում գործարկվել է Spot համակարգը (ապրանքների սպասման հաստատման համակարգ)՝ ավտոմեքենաների կողմից առաքվող ապրանքների ներմուծման խիստ էլեկտրոնային հսկողության և հետևելու համար: 

Հիշեցնենք՝  ԵԱՏՄ-ից ներմուծողները, այդ թվում՝ Հայաստանը, հուլիսի 1-ից կսկսեն երաշխիքային գումար վճարել Ապրանքների սպասման հաստատման ազգային համակարգի (СПОТ) շրջանակում: 

Leave a Comment