
Ֆրանսիայի ռազմածովային ուժերն Ատլանտյան օվկիանոսում կալանել են Ռուսաստանից ուղևորվող և միջազգային պատժամիջոցների տակ գտնվող ևս մեկ նավթատար լցանավ՝ «Tagor»-ը։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Այս գործողությունն իրականացվել է Ատլանտյան օվկիանոսում՝ բաց ծովում, մի քանի գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Թագավորության աջակցությամբ՝ ծովային իրավունքի խիստ պահպանմամբ»,- գրել է Ֆրանսիայի առաջնորդը՝ X-ում։ «Անընդունելի է, որ նավերը շրջանցեն միջազգային պատժամիջոցները, խախտեն ծովային իրավունքը և ֆինանսավորեն այն պատերազմը, որը Ռուսաստանը մղում է Ուկրաինայի դեմ ավելի քան չորս տարի. այն նավերը, որոնք չեն պահպանում ծովային նավագնացության նույնիսկ ամենատարրական կանոնները, նաև սպառնալիք են ներկայացնում շրջակա միջավայրի և բոլորի անվտանգության համար»,- հավելել է նա։
La Marine nationale a arraisonné hier matin un nouveau pétrolier sous sanctions internationales en provenance de Russie : le Tagor. Notre détermination est constante et totale.
Cette intervention a été effectuée en Atlantique, en haute mer,… pic.twitter.com/zxEslYjbUE
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) June 1, 2026