«Ի՞նչի է վերածվել Հայաստանը Փաշինյանի օրոք»



ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է ավտոկրատիայի, newizv.ru-ին ասել է քաղաքագետ, «Դիգորիա» փորձագիտական ակումբի համակարգող և Միջազգային հետազոտությունների և սոցիոլոգիայի ինստիտուտի հանրային տեղեկատվական նախագծերի բաժնի փոխտնօրեն Գառնիկ Թումանյանը։ «Ընտրությունները Հայաստանում հաղթում են ոչ թե վարկանիշներով, այլ վարչական ճնշումներով, կեղծիքներով և քաղաքական մանևրներով։ Իր իշխանության տարիներին Նիկոլ Փաշինյանը հասել է ֆենոմենալ արդյունքների. մի ժամանակ ժողովրդավարական եղած երկիրը վերածվել է ավտոկրատիայի ֆորմալ խորհրդարանական համակարգով։ Ավելին, հաստատված ռեժիմը տարեցտարի բարելավում է իր դիրքերը ժողովրդավարության և խոսքի ազատության արևմտյան վարկանիշներում և ինդեքսներում», – ասել է Թումանյանը։

«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հզոր քարոզչական մեքենան, որին աջակցում են տարբեր եվրոպական և ամերիկյան խորհրդատվական և տեխնոլոգիական ընկերություններ, բավականին դրական տեղեկատվական միջավայր է ստեղծում Փաշինյանի շուրջ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, շարունակել է քաղաքագետը։ «Դրանից անկախ,այդ  քաղաքական գործչի իրական վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակում այն պահից ի վեր, երբ նա առաջին անգամ իշխանության եկավ», – ընդգծել է Թումանյանը։ Դա պայմանավորված է չլուծված սոցիալ-տնտեսական խնդիրներով, ղարաբաղյան հակամարտությունում պարտությամբ և այն ամենի աստիճանական հրաժարմամբ, ինչը մի ժամանակ համարվում էր հպարտության աղբյուր հայ հասարակության մեջ,  բացատրել է զրուցակիցը newizv.ru-ին։ Ընտրողները բավականին հոգնել են այն անվերջ պոպուլիզմից, որը խափանվում է լուծումների բացակայության պատճառով, նշել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներից կորոշվի, թե ով կկառավարի երկիրը հաջորդ հինգ տարիների ընթացքում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Leave a Comment