
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը մեծապես վերաբերում է միջուկային հարցերին։ «CNN-ը հայտարարել է, թե Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքն ընդհանրապես չի վերաբերում միջուկային թեմային, մինչդեռ այնտեղ միանգամայն հստակ նշված է, որ Իրանը չի ունենալու միջուկային զենք։ Այնտեղ մանրամասն և ծավալուն կերպով քննարկվում են նաև միջուկային թեմային առնչվող այլ հարցեր։ Իրականում համաձայնագրի մեծ մասը հենց դրան է նվիրված»,- գրել է նա՝ Truth Social-ում։
Կիրակի երեկոյան Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել էր, որ աստիճանաբար մոտենում է Իրանի հետ համաձայնագրի կնքմանը՝ Վաշինգթոնի համար ընդունելի պայմաններով։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը զգուշացրել էր, որ պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները, եթե Իրանը չհամաձայնի գործարքին։