Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածել է ԱՄՆ ռազմաբազային, որտեղից ամերիկյան զինվորականները հարված էին հասցրել Հորմոզգան նահանգի Սիրիկ կղզում գտնվող հեռահաղորդակցության աշտարակին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Իրանական զինվորականների տվյալներով՝ գործողությունն իրականացվել է հաջողությամբ, և նախապես նախատեսված բոլոր թիրախները ոչնչացվել են։
ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ եթե ագրեսիան կրկնվի, Իրանի պատասխանը կլինի բոլորովին այլ՝ թե՛ մասշտաբներով, թե՛ բնույթով, իսկ ցանկացած նման սրման ամբողջ պատասխանատվությունը կկրի ԱՄՆ-ը։
Սիրիկ կղզին գտնվում է Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգում, Հորմուզի նեղուցի մերձակայքում։