
ԱՄՆ-ն հանգստյան օրերին հարվածներ է հասցրել իրանական ռադարին և ԱԹՍ-ների կառավարման կենտրոններին, հայտարարել է ամերիկյան ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
CENTCOM-ում հայտնել են, որ հարվածները հասցվել են ի պատասխան «Իրանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ միջազգային ջրերի վրա գործող ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի ոչնչացման»:
«Ամերիկյան կործանիչներն օպերատիվ արձագանքել են՝ ոչնչացնելով իրանական ՀՕՊ միջոցները, վերգետնյա կառավարման կետը և մեկանգամյա գործողության երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք ակնհայտ սպառնալիք էին տարածաշրջանային ջրերով անցնող նավերի համար»,- հավելել են CENTCOM-ում։