Պյատիգորսկում սրճարանում տեղի ունեցած զանգվածային թունավորման պատճառով գրեթե 30 մարդ է հոսպիտալացվել, իրավապահ մարմիններին հղումով հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ներկա պահին հոսպիտալացված է 29 մարդ»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Մայիսի 30-ին Պյատիգորսկում ինը մարդ աղիքային վարակով տեղափոխվել էր հիվանդանոց։ Նախնական տվյալներով՝ նրանք այցելել են նույն սրճարանը, տուժածների շրջանում երեխաներ չկան։
Ավելի ուշ «Ռոսպոտրեբնադզորը» հստակեցրել է, որ հիվանդների մոտ սալմոնելա է հայտնաբերվել։ Սրճարանի գործունեությունը կասեցվել է, Ռուսաստանի Քննչական կոմիտեն և դատախազությունը ստուգումներ են իրականացնում։
