«Ազատագրական շարժման» անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներկայացուցիչներին մեղադրել է իր տան վրա հարձակվելու և իր նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։
Նրա փոխանցմամբ՝ իշխող քաղաքական ուժի երկու ներկայացուցիչ մայիսի 31-ին փորձել են ներխուժել Նորակերտ գյուղում գտնվող իր տուն, հնչեցրել են սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։
Լրագրողը հայտնել է, որ միջադեպից հետո դիմել է իրավապահներին, և հաղորդում ներկայացրել խուլիգանության ու հարձակման դեպքի առթիվ։
Հոխիկյանը նախկինում մշտապես ընդդիմադիր շարժումների անդամ է եղել՝ նախ «5165 շարժման», ապա եղել է «Ազատագրական շարժման» հիմնադիր անդամ։
