ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքին նշանակել է Իրաքի և Սիրիայի հարցերով իր հատուկ դեսպան, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Ուրախ եմ հայտարարել, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, ով կատարել է բացառիկ աշխատանք, կնշանակվի Սիրիայի և Իրաքի հարցերով նախագահի հատուկ դեսպանորդ, քանի որ մենք առաջ ենք մղում մեր ռազմավարական գործընկերությունը Սիրիայի և Իրաքի կառավարությունների հետ, և մեր հարաբերությունները նրանց հետ շարունակում են ամրապնդվել», – Truth Social-ում գրել է նա՝ հավելելով, որ Բարաքը կշարունակի մնալ Թուրքիայում ԱՄՆ դեսպան։
Բարաքը դարձել է ԱՄՆ դեսպանը Թուրքիայում 2025 թվականի ապրիլին, իսկ նույն տարվա մեկ ամիս անց Թրամփը նրան նշանակել է Սիրիայի հարցերով հատուկ դեսպան։
