ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է իր տպավորություններով Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի եզրափակիչում Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ տարած դրամատիկ հաղթանակից հետո:
«Մենք հաղթեցինք շատ ուժեղ թիմի։ Հանդիպումը չափազանց լարված էր, և առաջին իսկ րոպեներից պարզ էր, որ հեշտ չի լինելու։ Ո՞րն է մեր գաղտնիքը. անդադար աշխատանքը։ Փոխարինումները վճռորոշ դեր խաղացին այս խաղում։ Նրանք բոլորն արժանի էին խաղադաշտ դուրս գալուն, բայց ճիշտ ֆուտբոլիստներ ընտրելն իսկապես շատ բարդ էր»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Նշենք, որ այս հաղթանակի շնորհիվ ՊՍԺ-ն պատմության մեջ մտավ որպես երկրորդ ակումբը, որին հաջողվեց տիրանալ Չեմպիոնների լիգայի գավաթին երկու մրցաշրջան անընդմեջ: