Սպերցյանը դիմել է «Կրասնոդարի» երկրպագուներին

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սոցիալական ցանցերի միջոցով դիմել է երկրպագուներին:

​«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր երկրպագուներին։ Մենք զգում էինք ձեր աջակցությունն ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Շնորհակալ ենք, որ մեր կողքին էիք, հավատում էիք և աջակցում մեզ»,- գրել է հայ ֆուտբոլիստը տելեգրամի իր ալիքում։

​Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի արդյունքներով «Կրասնոդարը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի գավաթի խաղարկությանը, ապա Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը հասավ մինչև Սուպերեզրափակիչ, որտեղ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում թիմը 3-4 հաշվով զիջեց Մոսկվայի «Սպարտակին»:

Leave a Comment