Նախարարի հրամանով մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման փաստաթղթերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 26-ին հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման մասին։

Գործընթացն իրականացվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի և սահմանված կարգի համապատասխան պահանջների համաձայն։

Համաձայն նախարարի ստորագրած հրամանի՝ քննությունների կազմակերպման նպատակով սահմանվել են հետևյալ ժամանակացույցն ու պայմանները.

  • Ընդունման ժամկետները. Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի մայիսի 26-ից մինչև հունիսի 16-ը ներառյալ։
  • Ձևաչափը. Գործընթացն իրականացվում է առցանց տարբերակով՝ քսանչորսժամյա (24/7) ռեժիմով։
  • Հարթակը. Հավակնորդները կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել https://schoolexams.emis.am/index.php/auth էլեկտրոնային հղումով։

Leave a Comment