Բաթումիում շարունակվում է 2026 թ.-ի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը

Մայիսի 25-ից հունիսի 5-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

Վեց խաղափուլից հետո առաջնության միանձնյա առաջատարը ուկրաինացի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիա Հնատիշինն է, ով հաղթել է բոլոր խաղերում:

Հայաստանից առաջնությանը մասնակցում են 16 շախմատիստուհիներ։

  • Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից ունի 4.5 միավոր և գտնվում է առաջատարների շարքում:
  • Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունեն 4 միավոր:

Ներկայացնում ենք առաջնությանը մասնակցող բոլոր հայ շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո.

  • ԿՄԳ Մարիամ Մկրտչյան՝ 4.5 միավոր
  • ԿՖՎ Պոլինա Կոբակ՝ 4 միավոր
  • ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 4 միավոր
  • ՄԳ Էլինա Դանիելյան՝ 3.5 միավոր
  • Անի Նահապետյան՝ 3.5 միավոր
  • ԿՖՎ Աննա Խաչատրյան՝ 3 միավոր
  • Անի Ավետիսյան՝ 3 միավոր
  • Կիտի Նադանյան՝ 2.5 միավոր
  • ԿՖՎ Նվարդ Հայրապետյան՝ 2.5 միավոր
  • Անահիտ Մկրտչյան՝ 2.5 միավոր
  • Մանե Ղարիբյան՝ 2 միավոր
  • Լիդա Սինգ՝ 2 միավոր
  • ԿՖՎ Սոնա Կրկյաշարյան՝ 1.5 միավոր
  • Անահիտ Մուրադյան՝ 1.5 միավոր
  • Թամարա Մանուկյան՝ 1.5 միավոր
  • Լիլիա Դանիելյան՝ 1.5 միավոր

Այսօր հանգստյան օր է: 7-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 1-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:

Leave a Comment