
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուփերը գալիք շաբաթ կայցելի Չինաստան և Հնդկաստան՝ քննարկելու տարբեր խնդիրներ՝ Հորմուզի նեղուցի անանցանելիությունից մինչև ռուս-ուկրաինական պատերազմ և էբոլայի համաճարակ, հայտնում է բրիտանական Reuters-ը։
Չինաստանում Քուփերը հունիսի 2-ին կհանդիպի իր չին պաշտոնակից Վանգ Յիին և փոխնախագահ Հան Ժենգին։ Ըստ բրիտանական կառավարության հրապարակման՝ հաջորդ օրը նա կայեցլի նաև տեխնոլոգիական Շենզեն քաղաք։
Հնկաստան նախարարը կժամանի հունիսի 4-ին։ Նրան կընդունի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ Հանդիպումներ են նախատեսվում նաև պետական այլ գործընկերների, ձեռնարկատերերի և ակադեմիկոսների հետ։
Բրիտանիայի կառավարությունից շեշտում են՝ ակնկալվում է, որ «երկու խոշոր ուժերի» հետ առաջիկա քննարկումները «կկենտրոնանան համաշխարհային ամենաէական մարտահրավերները դիմագրավելու վրա»։
Քուփերի այցը աշխարհի խոշորությամբ երկրորդ և վեցերորդ տնտեսություններ տեղի է ունենում աշխարհաքաղաքական լարվածության, Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի պատճառով սրընթաց թանկացող նավթամթերքի և Մեծ Բրիտանիայի դանդաղաշարժ տնտեսական աճի ֆոնին։