Եթե Իրանի հետ համաձայնագիր չկնքվի, Միացյալ Նահանգները պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ։ Այս մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես չեմ շտապում։ Ես կցանկանայի ասել, որ շտապում եմ, քանի որ (եթե համաձայնության հասնենք) գազի գները կնվազեն, բայց եթե շտապեք, լավ համաձայնագիր չեք ստանա», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում: «Կարծում եմ՝ մենք կամ հիանալի համաձայնագիր կստանանք, կամ էլ սա կավարտենք ռազմական ճանապարհով», – ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
«Կարծում եմ՝ դանդաղ, բայց հաստատուն կերպով մենք ստանում ենք այն, ինչ մեզ անհրաժեշտ է։ Եվ եթե մենք դա չստանանք, մենք այն կավարտենք այլ կերպ», – ասել է ԱՄՆ նախագահը, ընդգծելով, որ ինքը «կնախընտրեր համաձայնագիր»։