«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում գտնվում են Գյըումրիում:
Կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը իր ելույթում նշել է, որ Գյումրին նախկինում հայտնի էր իր տեքստիլի գործարաններով:
«ՀՀ-ն այնպիսի երկիր է, որտեղ կան կարի ֆաբրիկաներ, բայց շատ չեն ,որովհետև մեր երկիրը կտոր չի արտադրում: Որ պահին երկիրը սկսի կտոր արտադրել, կարի ֆաբրիկաները շատանալու են: Առաջին տեքստիլի գծով կտորի գործարանը Գյումրիում է բացվելու, կարի ֆաբրիկաները այստեղ են լինելու՝ որպես մեծ բնակչություն և տեքստիլի ուղղությամբ ժառանգություն ունեցող քաղաք»,-հավելել է Կարապետյանը: